Երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու մարմնամարզության միջազգային մրցաշարերի. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է 2016 թվականին հայ մարզիկների ձեռքբերումներից: «Ընդհանուր առմամբ, մեր հավաքականի համար շատ հաջող տարի էր՝ չհաշված Օլիմպիական խաղերը: Մեծ հաջողություն ունեցանք աշխարհի գավաթի խաղարկությունում: Անհամեմատ հաջող էր Եվրոպայի առաջնությունը, գիտեք ունեցանք մեկ ոսկե, երեք արծաթե մեդալ: Միայն Օլիմպիական խաղերին մեդալի ակնկալիք ունեինք: Բայց դասեր քաղեցինք մեր անհաջողությունից»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Սերոբյանը:

Վերջինիս խոսեց նաև երիտասարդների մասին. «Այսուհետ հնարավորություն կտրվի նաև երիտասարդներին՝ մասնակցելու միջազգային մրցաշարերի: Այժմ մեր բյուջեն ավելացել է 20 միլիոն դրամով: Եթե առաջ 21 միլիոն էր, ապա գալիք տարի կլինի 41 միլիոն դրամ: Հնարավորություն կտրվի Եվրոպայի առաջնությանը մասնակցել թիմով: Մեր նպատակը 2018 թվականի աշխարհի առաջնությանը թիմային մասնակցությունն է, մինչև 24-րդ տեղը գրավելը, որպեսզի հետագայում կարողանանք մտնել 12 լավագույն հավաքականների մեջ, մասնակցել 2020 թվականի Օլիմպիական խաղերին»,-ասաց նա:

Սերոբյանի խոսքով` փոխվում է Օլիմպիական խաղերի մասնակցելու վարկանիշի ձևը: Դեռևս հստակ չէ վերջնական ձևաչափը, սակայն 2017 թվականին հայտնի կլինի:

Հավաքականի մարզիչն անդրադարձավ նաև հայկական մարմնամարզության «աքիլեսյան գարշապարին»՝ գործիքների բացակայության հարցին՝ մասնավորապես շեշտելով. «Մեր դահլիճը լավ վիճակում չէ, հատակն ամբողջությամբ կոտրված է: Գործիքները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, քանի որ հին են, մաշված: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը մեզ նոր գործիքներ է խոստացել: Սակայն նրանք ըստ տարածաշրջանների են փորձում օգնել: Դեռևս պատասխան չունենք, բայց լիահույս ենք, որ կաջակցեն»:

Հայ մարմնամարզիկները միջազգային մրցաշարերից ունեցել են 15 ոսկե մեդալ,4 արծաթ և երեք բրոնզե: Մարմնամարզության Հայաստանի հավաքականը 2017 թվականը կսկսի Ծաղկաձորի հավաքով:

Հայերեն

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն