Արամ Աթեշյան, Գարեգին Բեքչյան, Սեպուհ Չուլջյան. շրջանառվում են Պոլսո պատրիարքի երեք թեկնածուների անուններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո պատրիարքի ընտրություններում շրջանառվում են երեք թեկնածուների անուններ` Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Եթե լինի իրոք արդար ընտրություն, ապա հետաքրքիր իրավիճակ կստեղծվի: Բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ նախընտրելի թեկնածուն Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն է: Դա հայտնի է ոչ պաշտոնական սոցհարցումներով: Նա ընկալվում է որպես համարձակ եկեղեցական, որպես հաշտեցման կողմնակից: Լինելով հայաստանցի` նա կարող է կամրջի դեր խաղալ աշխարհասփյուռ հայության և պոլսահայության միջև»,-ասաց թուրքագետը:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով, Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ընտրվելու դեպքում, միգուցե, դե ֆակտո ստեղծվի հայ-թուրքական դիվանագիտական մի օղակ: Նա նշեց, որ Պոլսո պատրիարքությունը, հոգևորից բացի, ունի քաղաքական, դիվանագիտական գործառույթներ:

«Ամեն դեպքում, չմոռանանք, որ ազգային փոքրամասնությունների խնդիրները թուրքական իշխանությունների ուշադրության կենտրոնում են, որոնց նրանք մոտենում են տոտալիտար քաղաքականության տեսակետից: Եթե նման կերպ մոտենան, ապա տարատեսակ ճնշումներով կփորձեն անցկացնել իրենց համար ցանկալի թեկնածուին»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը: Նրա փոխանցմամբ, ընտրությունը կատարվում է երկու մակարդակով: Առաջին փուլում ընտրվում են 80 պատվիրակներ, որոնք էլ երկրորդ փուլում ընտրում են պատրիարքին: Թուրքագետը չի բացառում, որ պատվիրակները թուրքական իշխանությունների կողմից ենթարկվեն ճնշումների:

Պոլսո Հայոց պատրիարքարանում հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ որոշում է կայացվել թեկնածուի դիմել թուրքական իշխանություններին նոր պատրիարք ընտրելու արտոնություն տրամադրելու խնդրանքով:

Հայերեն Русский

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը