Սեւան քաղաքի համանուն զբոսայգում տեղադրվել է զորավար Անդրանիկ Օզանյանի կիսանդրին

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի օրը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում նշանավորվել է հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ, զորավար Անդրանիկ Օզանյանի կիսանդրու տեղադրումով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, զորավար Անդրանիկի կիսանդրին պատվիրվել է Սեւանի քաղաքային խորհրդի կողմից, 1993 թվականին, որը հեղինակել է քանդակագործ Տարիել Հակոբյանը: Այն նախատեսվել է տեղադրել Զորավար Անդրանիկի անունը կրող զբոսայգում, սակայն զբոսայգու անբարեկարգ լինելու եւ այլ պատճառներով ձգձգվել է:

«Ավելի քան 23 տարի կիսանդրին ի պահ է տրվել Սեւանի թիվ 4 դպրոցի տնօրինությանը: Վերջապես այս տարի Սեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ միջոցներով Անդրանիկ Օզանյանի անվան հրապարակում կառուցվեց կիսանդրու պատվանդանը, կատարվեցին բարեկարգման աշխատանքներ, իսկ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի օրը մեծանուն հայ հերոս Անդրանիկի կիսանդրին հանդիսավորությամբ տեղադրվեց իր անունը կրող զբոսայգու պատվանդանին: Սեւանցիները երկար են սպասել այս պահին»,-ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը