Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Կուբան չպետք է փորձի ձեռք բերել այնպիսի զենք, որով կկարողանա հասանելիության շառավղում պահել Գուանտանամոյի ամերիկյան բազան կամ Միացյալ Նահանգների տարածքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Ռազմական գերատեսչությունում մեր խնդիրն է պատրաստ լինել ցանկացած որոշումների, որոնք մեր գերագույն գլխավոր հրամանատարը կընդունի ամերիկյան ժողովրդին պաշտպանելու համար։ Կուբայի կառավարությունն անխոհեմություն կդրսևորի՝ փորձելով ձեռք բերել կամ հասանելիություն ստանալ սպառազինության, որը կարող է հասնել այս բազային կամ ԱՄՆ տարածքին»,- հայտարարել է Գուանտանամոյի բազա այցելած Հեգսեթը՝ հավելելով, որ այդ դեպքում պաշտոնական Հավանան կհրահրի հակամարտություն, որին ունակ չէ դիմանալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս հավաստիացրել է, որ Կուբայի կառավարությունն ու տնտեսությունը մոտ են փլուզմանը՝ Միացյալ Նահանգների ճնշման ներքո Վենեսուելայից նավթի մատակարարման դադարեցումից հետո։ Փետրվարի 27-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է «բարեկամական վերահսկողություն հաստատել Կուբայի նկատմամբ»:

Politico թերթը մայիսի 18-ին հաղորդել էր, որ ամերիկյան կառավարությունը գնալով ավելի է հակվում Կուբայի նկատմամբ ռազմական ուժի կիրառմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում