Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

Ամերիկացի զինվորականները շարժչին հասցրած հարվածով շարքից հանել են Օմանի ծոցում Պալաուի դրոշի ներքո նավարկող Settebello նավթատարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«ԱՄՆ ռազմական ինքնաթիռը բարձր ճշգրտությամբ խոցող զինամթերքով հարվածել է նավի մեքենայական հատվածին այն բանից հետո, երբ անձնակազմը բազմիցս խախտել է ամերիկացի զինվորականների ցուցումները»,- նշված է հրամանատարության հաղորդագրությունում։

CENTCOM-ի տեղեկացմամբ՝ իրանական նավահանգիստների ծովային շրջափակման մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները շարքից հանել է 8, իսկ ընթացքի երթուղուց շեղել է 134 նավ։

Bloomberg-ը հունիսի 10-ին տեղեկացրել էր, որ Օմանի ծոցում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Իրանին առնչվող Settebello նավի վրա։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում