Միացյալ Նահանգներ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին քաղաքացիական դիվանագիտությունն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ 

«Քաղաքացիական դիվանագիտությունը բանալին է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերականգնման համար, որոնք քանդվել էին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի, խորքային պետության և լրատվամիջոցների կողմից», - գրել է Դմիտրիևը X-ի իր միկրոբլոգում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում