Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

1 րոպեի ընթերցում

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

30 զոհ և 92 վիրավոր․ այսպիսին է Լիբանանի հարավի և Արևմտյան Բեքաա շրջանի բնակավայրերում «Հեզբոլլահ» շարժման հենակետերին Իսրայելի օդուժի հասցրած հարվածների հետևանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչությունը հայտնում է նաև, որ տարածաշրջանում ռազմական լարվածության վերսկսման պահից՝ մարտի 2-ից մինչ օրս արդեն զոհվել է 3696, վիրավորվել՝ 11413 մարդ։

Նախարարությունը տեղեկացնում է, որ բնակավայրերի ռմբակոծությունները շարունակվում են, և զոհերի և վիրավորների թիվը կարող է փոխվել ցանկացած պահի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում