Երևանյան բեսթսելեր 4/28. «Սրտխառնոց»-ն առաջատար է, «Սև կապիկը»-ը մուտք է գործել ցուցակ
8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԺան-ՊոլՍարտրի«Սրտխառնոց»գիրքը: Այն նախորդ շաբաթվա համեմատ 9 տեղով աճ է գրանցել՝ 10-րդ հորիզոնականից բարձրանալով առաջին տեղ։ Գիրքը էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։
Երկրորդ հորիզոնականումԽավիերՄարիասի«Այնքանսպիտակսիրտն»է։ Մասնագիտությամբ թարգմանիչ նորապսակ Խուան Ռանսը կնոջ հետ մեկնում է ամուսնական ճանապարհորդության: Լա Հավանայի պատշգամբից դուրս նայելիս նկատում է փողոցում սպասող անծանոթուհուն և, ինքն էլ չցանկանալով, ունկնդիրը դառնում մի խոսակցության: Այդ պահից ի վեր այլևս անհնար է ազատվել «տհաճության զգացումից», որն ուղեկցելու է ամուսնական կյանքի ամբողջ ընթացքում: Իսկ գուցե այդ «տհաճությունը» գալիս է վաղ անցյալի՞ց, ո՞վ գիտի: Գիրքն իսպաներենից թարգմանել է Ռուզաննա Պետրոսյանը, հրատարակել է «Անտարես»-ը:
ՄիլանԿունդերայի«Կեցությանանտանելիթեթևությունը»ստեղծագործությունը երրորդ տեղում է: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:
Չորրորդում է«Խատուտիկի գինի»ստեղծագործությունը: Այն ամերիկացի ականավոր գրողՌեյ Բրեդբըրիիամենաճանաչված գործերից է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել էԶավեն Բոյաջյանը:
ՄարկԱրենի«Այնտեղ,որտեղծաղկումենվայրիվարդեր»անատոլիական պատմությունը հինգերորդ տեղում է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:
Լուսանկարիչ և գրողԷդգարՀարությունյանիստեղծագործություններն ամփոփող առաջին՝«Նվիրվելուարվեստըկամձոնվարդին»ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Այն հրատարակել է «Անտարես»-ը:
ՋորջՕրուելի«1984»վեպը յոթերորդ տեղում է։ Գիրքը լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Զախար Պրիլեպինի«Սև կապիկը»ստեղծագործությունը մուտք է գործել«Երևանյան բեսթսելեր» հեղինակային վարկանիշային աղյուսակ՝ գրավելով ութերորդ հորիզոնականը։ Ռուս ժամանակակից գրողի աղմկահարույց վեպում համադրված են հոգեբանական դրաման և քաղաքական թրիլերը: Խմբագրության առաջադրանքով երիտասարդ լրագրողը հայտնվում է գաղտնի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում են առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող երեխաներին։ Ռուսերենից թարգմանել էԳևորգ Գիլանցը: Հրատարակել է «Անտարես»-ը։
ԴենԲրաունի«Ինֆեռնո»-նիններորդ հորիզոնականում է: Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյոք զո՞ւր են ջանքերը... Վեպում անդադար փախուստ է և փնտրտուք. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանթե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում էՌեյԲրեդբըրիի«Ֆարենհայթ451»-ը: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին:Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Բնագրից թարգմանել էԼուսինե Հարոյանը: Ի դեպ, սա այս ստեղծագործության երկրորդ թարգմանությունն է, առաջինը կատարել էԼևոն Անանյանը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար- գրախանութը (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +9 |
Ժան-ՊոլՍարտր «Սրտխառնոց» |
Անտարես | 13 | |
| 2 | +6 |
ԽավիերՄարիաս «Այնքանսպիտակսիրտը» |
Անտարես | 11 | |
| 3 | +6 |
Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» |
Անտարես | 10 | |
| 4 | -3 |
Ռեյ Բրեդբըրի «Խատուտիկի գինի» |
Անտարես | 9 | |
| 5 | 1 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 8 | |
| 6 | +1 |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 8 | |
| 7 | -4 |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 7 | |
| 8 | Նոր |
Զախար Պրիլեպին «Սևկապիկը» |
Անտարես | 7 | |
| 9 | * |
Դեն Բրաուն «Ինֆեռնո» |
Զանգակ | 6 | |
| 10 | * |
ՌեյԲրեդբըրիի «Ֆարենհայթ451» |
Զանգակ | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անի Նազարյանը: