Մոսկվայի վատ եղանակն անդրադարձել է նաև դեպի Երևան չվերթների վրա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի օդանավակայանները եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգել են 100-ից ավելի թռիչքներ: Թռիչքների հետաձգման որոշումն անդրադարձել է նաև դեպի Երևան և Երևանից Մոսկվա չվերթների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքը, Մոսկվայից Երևան եկող ինքնաթիռի ժամանումը նախատեսված էր ժամը 14:20-ին, սակայն հետաձգվել է` 14:39: Մոսկվայից Երևան եկող մեկ այլ ինքնաթիռի ժամանումը նախատեսված էր ժամը 15:15-ին, սակայն հետաձգվել է` վայրէջքի ժամ նշելով 15:40-ը:
Հետաձգում կա նաև մեկնումների դեպքում: Մասնավորապես, ժամը 16:25-ին Երևանից Մոսկվա թռչել պատրաստվող ինքնաթիռը կմեկնի 16:40-ին: