Միջազգային

ԵՄ-ի եւ Աֆրիկայի երկրները միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի ծրագիր են ընդունել

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ի եւ Աֆրիկայի երկրները միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի ծրագիր են ընդունել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի եւ Աֆրիկայի 40-ից ավելի երկրների ներկայացուցիչները նոյեմբերի 12-ին հավաքվել էին Մալթայի մայրաքաղաք Վալետայում՝ փորձելու ելք գտնել միգրացիոն ճգնաժամից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բարձր մակարդակի երկու հանդիպման՝ ԵՄ-Աֆրիկա գագաթնաժողովի եւ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների արտահերթ նիստի արդյունքում ընդունվել է գործողությունների ծրագիր, նաեւ Աֆրիկայի համար նպատակային հիմնադրամ է ստեղծվել 1,8 մլրդ եվրոյի չափով:

Վալետայի հանդիպումների գլխավոր արդյունքը դարձել է Եվրամիության եւ Աֆրիկայի պետությունների կողմից միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում մինչեւ 2016 թվականի վերջը գործողությունների համատեղ ծրագրի ընդունումը: Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, փաստաթուղթը միտված է միգրացիայի բուն պատճառների եւ անօրինական փոխադրողների դեմ պայքարին, լեգալ միգրացիայի եւ տեղահանված անձանց պաշտպանության հարցում երկրների միջեւ համագործակցության ուժեղացմանը, ինչպես նաեւ այն միգրանտների հայրենադարձմանը, ովքեր միջազգային պաշտպանության կարիք չունեն եւ իրավունք չունեն գտնվելու ԵՄ-ում:

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ կողմերը ծրագրի շրջանակներում պայմանավորվել են գործարկել ճգնաժամի դեմ պայքարի 15 նախաձեռնություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում