Եվրամիությունը 1,8 մլրդ եվրոյի չափով նպատակային ֆոնդ հիմնեց Աֆրիկայի երկրների համար
2 րոպեի ընթերցում
![Եվրամիությունը 1,8 մլրդ եվրոյի չափով նպատակային ֆոնդ հիմնեց Աֆրիկայի երկրների համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/11/825488.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 1,8 մլրդ եվրոյի չափով նպատակային ֆոնդ Է հիմնել Աֆրիկայի երկրներում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ֆոնդի հիմնադրման վերաբերյալ համաձայնագիրը Վալետայում ընթացող ԵՄ-Աֆրիկա գագաթնաժողովում նոյեմբերի 12-ի առավոտյան ստորագրել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը եւ հանրակցության երկրների ղեկավարները:
Հիմնադրամի ստեղծմանը մասնակցել են ԵՄ-ի 28 երկրներից 25-ը: Ընդսմին Եվրահանձնաժողովի ղեկավարն արդեն գագաթնաժողովում հայտարարել Է, որ դրա ծավալն անբավարար Է ճգնաժամի դեմ արդյունավետ կերպով պայքարելու համար: Այդ կապակցությամբ նա հորդորել Է անդամ երկրներին՝ լրացուցիչ միջոցներ հատկացնել:
Այն մասին, որ այդ միջոցներն անբավարար են, Վալետայում հայտարարել Է նաեւ Արեւմտաաֆրիկայն երկրների տնտեսական հանրակցությունում (ԷԿՕՎԱՍ) նախագահող Սենեալի նախագահ Մակի Սալը: «ԷԿՕՎԱՍ-ը ողջունում Է ԵՄ-ի նպատակային հիմնադրամի ստեղծումը: Մենք կցանկանայինք, որ դրանից օգտվելն ընդլայնվեր, իսկ ծավալը մեծացվեր»,- ասել Է նա:
Իր հերթին, Աֆրիկյան միության ներկայացուցիչ Նկոսազան Դլամինի Զուման, ելույթ ունենալով գագաթնաժողովում, հայտարարել է, որ Աֆրիկյան միությունը կտրականապես դեմ է երրորդ երկրներում փախստականների ընդունման կենտրոնների ստեղծմանը:
«Աֆրիկյան միության հանձնաժողովը չի պաշտպանում Աֆրիկայում կենտրոնների ստեղծումը, քանի որ դրանք դե ֆակտո կդառնան հսկիչ կենտրոններ, ինչը մարդու իրավունքների լուրջ խախտում է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ միգրանտները կարող են դառնալ նման կենտրոնների զոհեր: Հատկապես դա վերաբերում Է կանանց ու երեխաներին, որոնց «կսպառնան բռնաբարությունն ու օրգանների առեւտուրը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: