Արայիկ Հարությունյանը ԱԻՊԾ աշխատակիցներին պարգևատրել է հուշամեդալով և պատվոգրով

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և ԱԻՊԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել հուշամեդալով և պատվոգրով:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն իր ելույթում շեշտադրել է, որ այցն առիթ է գնահատելու կատարված աշխատանքները և քննարկելու ծառայության հետագա անելիքները: «Տարին աննախադեպ էր, քանի որ ամառն ունեցել ենք խիստ հրդեհավտանգ իրավիճակ: Պետք է փրկեինք տարվա բերքը հրդեհներից, ծանր պայքար ենք մղել և կարողացել ենք պատվով դուրս գալ այդ դրությունից: Հրդեհները կանխելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել, սակայն չենք կարող դրանք բավարար համարել: Ուստի, պարտավոր ենք սխալները հաշվի առնել և հետագա տարիներին ճիշտ ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,- ասել է Հարությունյանը:

Նա վարչապետի հուշամեդալով և պատվոգրով պարգևատրել է ԱԻՊԾ մի խումբ աշխատակիցների՝ 2015 թվականին հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի անկորուստ աշխատանքների իրականացմանն աջակցելու, հրդեհավտանգ իրավիճակները վերահսկելու և առաջացած հրդեհների դեմ պայքարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

«Ես շատ տեղերում անձամբ եմ տեսել ձեր անձնվեր աշխատանքը, այդ պատճառով եկել եմ շնորհակալություն հայտնելու»,- հավելել է կառավարության ղեկավարը:

Ծառայության պետ Արթուր Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ոլորտն ուշադրության ներքո պահելու համար՝ ընդգծելով, որ ԱԻՊԾ թիմը միշտ պատրաստ է իր առջև դրված խնդիրներին սրտացավ կերպով մոտենալ և լուծումներ տալ դրանց:

Արայիկ Հարությունյանը նաև շրջել է ծառայության նոր շենքով, ծանոթացել ստեղծված պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ:

Հայերեն

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են