Վլադիմիր Պուտինը Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ադամանդագործական «Ջեյ Սի Էյ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

ՌԴ նախագահը Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման, տնտեսական և մշակութային կապերի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար:

Լուսանկարը`umba.am

Հայերեն