Սփյուռք

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

1 րոպեի ընթերցում

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Իրանի Իսլամական Հանրապետությունում հանդիսավոր տոնակատարություն է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի արվեստի թանգարանում:

Հայաստանի Անկախության օրվան նվիրված երեկոյին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ռազմական, հասարական և քաղաքական իրանցի և հայաստանցի այլ գործիչներ:

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում էր անկախության 35-րդ տարեդարձը: 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում