Արամ Ա-ն ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահի և մարոնիտ եկեղեցու հոգևոր պետի ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն օգոստոսի 27-ի երեկոյան Բիքֆայայի Սբ Աստվածածին վանքում ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի ներկայացուցիչներին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիպման ընթացքում քննարկման հատուկ թեմա են դարձել Բեյրութում տեղի ունեցող ցույցերը, ինչպես նաև երկրի անդորրությունը պահելու և նախագահական ընտրությունները շուտափույթ կերպով իրականացնելու անհրաժեշտությունը:

Վեհափառ Հայարապետն իր զորակցությունն է հայտնել ժողովրդի ընդվզմանը` միաժամանակ զգուշացնելով ցույցերին քաղաքական բնույթ տալու և օրինական ուժերի հետ բախումներ առաջացնելու վնասակար փորձերից: Նորին Սրբությունը նաև շեշտել է շուտափույթ նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը` այն համարելով երկիրը դիմագրավող մի շարք հարցերի լուծմումն ապահով ճանապարհ:

Վեհափառ Հայարապետն ընդունել է նաև մարոնիտ եկեղեցու հոգևոր պետ Ռայի Պատրիարքի ներկայացուցչին: Վերջիններս Նորին Սրբությանը տեղեկացրել են պատրիարքի հետ ունեցած հանդիպումների, հատկապես նոր նախագահի ընտրությանն առնչվող հարցերի մասին: Խորհրդակցության գլխավոր թեման դարձել է առաջիկա երկուշաբթի օրը Բքերքում տեղի ունենալիք քրիստոնյա-իսլամ հոգևոր պետերի հանդիպումը: Այս շրջանակներում Վեհափառ Հայարապետն իր պատկերացումն է ներկայացրել հոգևոր պետերի կողմից կատարվելիք հայտարարությունների մասին:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո