Երևանյան բեսթսելեր 3/26. «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը վարկանիշային աղյուսակ է վերադարձել

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱնտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Գաբրիել ԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, երկրորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

ԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը երրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

ԷդգարՀարությունյանի«Նվիրվելուարվեստըկամձոնվարդին»ժողովածուն չորրորդ հորիզոնականում է:ԳրիգորՆարեկացու` «ՄՀՄ», «Զանգակ» հրատարակչությունների լույս ընծայած«Մատյան ողբերգության»ժողովածուն հինգերորդն է:

ԳաբրիելԳարսիաՄարկեսի «Նահապետի աշունը»ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցներն ամփոփող ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է:

Յոթերորդ հորիզոնականը զբաղեցնում է ամերիկահայ գրողՔրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները»վեպը: Գիրքը, որ Հայոց ցեղասպանության փաստը մեկնաբանում է նորովի, արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով, իսկ ԱՄՆ-ում ճանաչվել է բեսթսելեր: «Ավազե ամրոցի աղջիկները» հրատարակվել է 2012թ-ին: Այս վեպի հիման վրա ԱՄՆ-ում գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: «Սա լավագույն գիրքն է, որ ես երբեւէ կգրեմ ու ամենակարեւորը`իմ բոլոր գրածների մեջ: Սրտի խորքում ես դա գիտեմ»,- մի առիթով ասել է հեղինակը:

ՖյոդորԴոստոևսկու«Պատմվածքներ»–ն ամփոփող ժողովածուն ութերորդ հորիզոնականում է: Ամուսին, կին, սիրեկան, պարտադրված ամուսնություն..Բոլոր ժամանակների համար արդիական այս խնդիրներն է արծարծել համաշխարհային արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկը` Ֆյոդոր Դոստոևսկին այս գրքում: Ժողովածուում տեղ գտած ստեղծագործություններում հերոսների կյանքի ողբերգական դրվագները համեմված են սուր հումորային նկարագրություններով, որոնք որոշ դեպքերում էլ վերածվում են հեգնանքի և կծու ծաղրի:

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակՎահանՀովհաննիսյաննընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում:«Մանդիլիոն»գիրքն այսշաբաթ իններորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում էՋորջՕրուելի «1984»վեպը: Այն ընդգրկված է«Անտարես» հրատարակչության«Արգելված գրքեր»մատենաշարում: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես/Էդիթ Պրինտ 20/16
2 +7

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 16
3 +1

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 14
4 *

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 13
5 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

ՄՀՄ/ Զանգակ 12/10
6 +4

Գաբրիել Գարսիա Մարկես

«Նահապետի աշունը»

Բուկինիստ 10
7 *

Քրիս Բոհջալյան

«Ավազե ամրոցի աղջիկները»

Ծիծեռնակ 10
8 *

Ֆյոդոր Դոստոևսկի

«Պատմվածքներ»

Բուկինիստ 9
9 -6

Վահան Հովհաննիսյան

«Մանդիլիոն»

Անտարես 8
10 -8

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 8

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում