Հասարակական

Շոգ եղանակով պայմանավորված` Երևանի կանաչ տարածքներում կատարվում է երկհերթ ոռոգում

1 րոպեի ընթերցում

Շոգ եղանակով պայմանավորված` Երևանի կանաչ տարածքներում կատարվում է երկհերթ ոռոգում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է երկհերթ ոռոգումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շենգավիթ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առանձին հատվածներում գործընթացն ապահովվում է թվով 4 խորքային հորերից մղվող ջրերով:

Մայրաքաղաքում պահպանվում է նաև հրդեհավտանգ իրավիճակը, որից զերծ մնալու համար Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները համագործակցում են ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ: Հնարավոր հրդեհների հավանականությունը նվազեցնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հրդեհավտանգ հատվածներում ժամանակավորապես արգելվել են հրավառությունները: Դրան զուգահեռ արգելվել է նաև չոր խոտի այրումը: Կանաչապատ տարածքներում խոտհունձ կազմակերպելու անհրաժեշտության մասին իրազեկվել են նաև համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների սեփականատերերը, վարձակալները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում