Հասարակական

Մոսկվայի եղանակային վատ պայմանները չեն ազդել Երևան-Մոսկվա չվերթների իրականացման վրա

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի եղանակային վատ պայմանները չեն ազդել Երևան-Մոսկվա չվերթների իրականացման վրա

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի օդանավակայաններում հետաձգված մոտ 300 չվերթները չեն խաթարել «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակը: Այս մասին հուլիսի 28-ին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:

«Մինչև այս պահը որևէ չվերթ չեղյալ չի հայտարարվել: Մոսկվայի եղանակային պայմանները ոչ մի կերպ չեն խափանել Մոսկվայից Երևան ժամանող և Երևանից Մոսկվա չվող օդանավերի ընթացքը», - ասաց Գևորգ Աբրահամյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «ՌԻԱ Նովոստի»-ն, հուլիսի 27-ի առավոտյան ՌԴ մայրաքաղաքում որոտացող ամպրոպի ու կայծակների հետևանքով «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններում 286 չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ 146 ժամանող և 141 մեկնող: Նշվում է, որ 17 չվերթներ «Շերեմետևոյից» տեղափոխվել են Ռուսաստանի այլ օդանավակայաններ։ Նշվում էր, որ առնվազն 6 ինքնաթիռ եղանակային պայմանների պատճառով չի կարողացել վայրէջք կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։

Հայաստանի քաղավիացիայի պաշտոնական կայքի համաձայն` հուլիսի 27-ին Մոսկվայից Երևան ժամանել է 17 օդանավ, որոնցից 5-ը միջինում մեկ ժամ ուշացումով, իսկ նույն օրը Երևանից Մոսկվա չվերթ կատարած 13 օդանավերից ուշացում են ունեցել՝ 6-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում