Սերժ Սարգսյանն Արամ Առաջինին շնորհավորել է գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին՝ «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգման և թանգարանի ստեղծման, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում նրա գահակալության 20-րդ տարեդարձի և սրբալույս մյուռոնի օրհնության արարողության առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ուղերձում ասված է.

«Մեծի Տանն Կիլիկիո Սուրբ Աթոռը դարեր շարունակ իր սրբազան պարտքն է կատարել առ Աստված, առ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, առ Հայրենիք և համայն հայություն:

Ձեր հովվապետության քսան տարիները համընկան Հայաստանի անկախության կերտման պատասխանատու, բարդ և դժվար տարիներին:

Դուք Ձեր անխոնջ ծառայությամբ, մեծ հայրենասերի, հռչակավոր գիտնականի, առաջադեմ հայագետի և ականավոր կրոնագետի իմաստնությամբ, hոգևոր առաջնորդի Ձեր անմնացորդ նվիրումով եք առաջնորդում աշխարհասփյուռ հավատացյալ Ձեր հոտին:

Համաշխարհայնացման այս բարդ դարում Ձեր կերպարով զգոնություն և ուժ եք հաղորդում հայկական համայնքային կառույցներին, նպաստում հայ ազգային ավանդույթների պահպանմանը՝ կամուրջներ հաստատելով հայության տարբեր հատվածների միջև` հանուն հավատավոր հայ ժողովրդի բարօրության, Հայաստան-Արցախ-սփյուռք կուռ եռամիասնության ամրապնդման, Հայոց պետություն-եկեղեցի կապերի զարգացման, մեր ազգային նպատակների իրականացման:

Ձեր առաջնորդությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը դարձել է նաև Հայ դատի պաշտպանության հզորագույն կենտրոն:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Ձեր բազում նախաձեռնությունների շարքում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել հայ ժողովրդի իրավունքներին աննկուն կամքով հետամուտ լինելու ջանքերը:

Ձեր օրհնությամբ և հովանավորությամբ իրականություն դարձան նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Պիքֆայայի հուշարձանի վերանորոգման և բարեկարգման, ինչպես նաև Դեր Զորից բերված աճյուններն իր մեջ ամփոփող Նահատակաց մատուռի հիմնովին վերանորոգման աշխատանքները: Հիացնող է Պիքֆայայի դպրեվանքը, որ Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների դաստիարակման հզոր դարբնոց է: Նրա սաների առաքինի վարքի և նվիրումի շնորհիվ է սփյուռքի մեր հայրենակիցներին հաջողվում լինել բնակության երկրի օրինակելի քաղաքացի և մնալ հայ:

Շնորհակալ ենք Լիբանանի պետությանը, հյուրընկալ ժողովրդին, որ պայմաններ ստեղծեցին և զորավիգ եղան հային ինքնահաստատվելու և զորավոր հայկական համայնք դառնալու համար:

Հայ ժողովուրդը չի կարող երախտագիտությամբ չհիշել բարի կամքի տեր միսիոներներին, մասնավորապես դանիացի Մարիա Յակոբսենին, որի ջանքերի շնորհիվ ստեղծվեց «Թռչնոց բույնը»: Մահվան ու սպանդի համատարած օվկիանոսում այն դարձավ յուրօրինակ փրկօղակ հարյուրավոր հայ որբերի համար: Այսօր Մարիա Յակոբսենի հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցներից մեկն էլ այս թանգարանն է՝ վերանորոգված և նորովի իմաստավորված «Թռչնոց բույնը»:

Հայ ժողովրդի լավագույն զավակներ՝ հայտնի բարերարներ Ալեքո և Անի Պեզիքյանների այս ձեռնարկը ոչ միայն որդիական տուրք է ցեղասպանությունից մազապուրծ եղած վեցամյա մանկան՝ իրենց հոր՝ Արամ Պեզիքյանի հիշատակին, այլև ապացույցը հայի արտասովոր կենսունակության և ապրելու անխախտ հավատի: Այս օրերին Բեյրութում կազմակերպված Ձեր ձեռնարկները մեկ անգամ ևս աշխարհի ուշադրությունն են բևեռում Հայոց ցեղասպանության իրողության, հայ ժողովրդի օրինական իրավունքների վերականգնման անհրաժեշտության վրա:

Ձեր սրբազան աջով և Հայրապետական օրհնությամբ արարվող սրբալույս մյուռոնով թող բազում հայորդիներ օծվեն՝ ի փառս համայն հայության և Մայր Հայրենիքի:

Թող Երկնային Տերը Ձեզ պարգևի երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ ու կորով` ի փառս Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի, ի շահ Հայ դատի և հայ պահանջատիրության»:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո