Ճանապարհորդություն Գյումրի` Gyumri Walking Tour բջջային հավելվածի օգնությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տպավորությունների, ճանապարհորդությունների սիրահարների և ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորույթներով հետաքրքրված անձանց համար հուլիսի 17-ին յուրօրինակ ու հետաքրքիր՝ դեպի Գյումրի գնացքով ուղևորություն է կազմակերպել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված «Դիջիթըլ Փոմըգրանեթ» նորարար ստարտափ ընկերությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, երեքժամյա ճանապարհորդության ընթացքում գնացքում կկազմակերպվի ՏՏ համաժողով, որի ընթացքում մասնակիցներին կներկայացվի «Դիջիթըլ Փոմըգրանեթի Gyumri Walking Tour» բջջային հավելվածը: Սա հայկական ՏՏ իրականության մեջ ևս մեկ նորույթ է, ինչը հնարավորություն է ընձեռում զբոսաշրջիկներին, այցելուներին և բնակիչներին Գյումրի քաղաքում հավելվածի օգնությամբ հեշտությամբ գտնել արվեստի, սպասարկման, հանրային նշանակության և այլ անհրաժեշտության վայրերը:

Գյումրիի նախագծի հաջողությունից հետո «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունն այս լուծումն առաջարկելու է միջազգային շուկայում փոքր քաղաքներին, համայնքներին, թանգարաններին, պատկերասրահներին եւ այլ կազմակերպություններին, որոնք ցանկանում են զարգացնել համայնքային տուրիզմը` կիրառելով տեխնոլոգիական նորարարական լուծումներ:

Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև քայլարշավ Գյումրու տեսարժան վայրերով, որից հետո Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա «Տուրիզմ և տեխնոլոգիաներ» թեմայով քննարկումը՝ կենտրոնում տեղակայված ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համատեղ: Քննարկումից հետո Գյումրիի Ջազ ակումբում «Դիջիթըլ Փոմըգրանեթի» եւ «Ջիթեք Սոլյուշնս» ընկերությունների նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատատեղերի և գործող առաջարկների վերաբերյալ «Ապրել և աշխատել Գյումրիում» միջոցառումը՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համար:

«Դիջիթըլ Փոմըգրանեթ» նորարար ստարտափ ընկերությունը, ինչպես նաև Գյումրու մի շարք այլ ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններ իրենց առաջին քայլերը սկսել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ). ԳՏԿ-ն աջակցում է տարածաշրջանի բոլոր սկսնակ և նորարար ընկերություններին՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ և համապատասխան մթնոլորտ նոր գաղափարների և մտահղացումների կյանքի կոչման համար:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի հետ համատեղ հիմնված Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը իր գործունեության մեկ տարվա ընթացքում նպաստել է քաղաքում նոր աշխատատեղերի ստեղծմանը, նորարար գաղափարների և ՏՏ ոլորտի ստեղծագործ երիտասարդների համախմբմանը: Gyumri Walking Tour բջջային հավելվածն էլ իր հերթին կնպաստի տուրիստական բիզնեսի զարգացմանը:

Հայերեն

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ