Տարածաշրջանային

Արամ Աթեշյանը մեկնում է Անթիլիաս` մասնակցելու մյուռոնօրհնեքի

1 րոպեի ընթերցում

Արամ Աթեշյանը մեկնում է Անթիլիաս` մասնակցելու մյուռոնօրհնեքի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շաբաթվա վերջին կայցելի Անթիլիաս՝ մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիո Հայոց Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ կատարվելիք մյուռոնօրհնեքի արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը:

Հայկական պարբերականի ենթադրություններով` Արամ Աթեշյանի ուղևորությունը հետաքրքրություն է ներկայացնում այն տեսանկյունից, որ Անթիլիասի և Պոլսո Հայոց պատրիարքարանի միջև այս շրջանում կան որոշակի չբարձրաձայնված տարաձայնություններ: «Թեպետ երկու կողմն էլ պաշտոնական մակարդակում չի ցանկանում բարձրաձայնել դրանց մասին, սակայն հայտնի է, որ Սիսի կաթողիկոսարանը հետ վերադարձնելու Արամ Առաջինի քայլը Պոլսո Աթոռի կողմից վերապահորեն է ընդունվել: Պոլսո պատրիարքարանի անհանգստությունը մասնավորապես կապված է այն հանգամանքի հետ, որ դատական հայց ներկայացնելուց առաջ Անթիլիասը բացարձակ կապ չի պահպանել իր հետ: Նման իրավիճակում Արամ Առաջինի և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի տեսակցությունը կարող է առիթ դառնալ տվյալ խնդրի արծարծման համար»,-գրում է «Ժամանակը»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում