Միջազգային

Մեքսիկան Թրամփի արած արտահայտությունների պատճառով չի մասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին

2 րոպեի ընթերցում

Մեքսիկան Թրամփի արած արտահայտությունների պատճառով չի մասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկան հրաժարվել Է իր ներկայացուցչին ուղարկել «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին՝ դրա իրավատեր Դոնալդ Թրամփի կողմից այս երկրից ներգաղթյալների վերաբերյալ արված արտահայտությունների պատճառով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով El Universal թերթին:

«Միսս Տիեզերք-1991» տիտղոսը նվաճած Լյուպիտա Ջոնսը, որը Grupo Televisa մեդիահոլդինգի հետ միասին գեղեցկության ազգային մրցույթի կազմակերպիչն Է, հայտնել Է, որ մտադիր չԷ մասնակցել Թրամփի հետ կապված որեւԷ նախագծի: Ջոնսը վստահություն Է հայտնել, որ Թրամփի հայտարարությունները մեծ վնաս են հասցրել «Միսս Տիեզերք» մրցույթին:

Հունիսի 16-ին, հայտարարելով 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մտադրության մասին, Թրամփը մեքսիկացի ներգաղթյալներին անվանել Է հանցագործներ եւ բռնացողներ: Նրա կարծիքով՝ Մեքսիկան ԱՄՆ Է ուղարկում ոչ լավագույն մարդկանց, «այլ նրանց, ովքեր բազմաթիվ խնդիրներ ունեն»: «Նրանք թմրանյութեր եւ հանցագործություններ են բերում այստեղ»,-ընդգծել Է նա:

Այդ արտահայտությունները վրդովմունք են առաջացրել Մեքսիկայում: Ամերիկյան Univision հեռուստաալիքը, որը հեռարձակում Է իսպաներեն լեզվով, հրաժարվել Է ցուցադրել «Միսս Տիեզերք» մրցույթը: Հունիսի 30-ին Թրամփը հեռուստաալիքի դեմ հայց Է ներկայացրել 500 մլն դոլարի չափով՝ մրցույթի հեռարձակման պարտավորագիրը խախտելու համար:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում