Թայվանական ակվապարկում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը գերազանցել է 500-ը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանական ակվապարկում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը աճել է մինչեւ 509 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը: Մոտ 200 մարդ լուրջ վնասվածներ է ստացել:

Տուժածների թիվն աճել է այն բանից հետո, երբ վնասվածներ ու այրվածքներ ստացած մարդիկ ինքնուրույն են կարողացել հիվանդանոցներ հասնել: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ պատահարի արդյունքում տղամարդ է վախճանվել:

Պատահարը տեղի է ունեցել Սինբեյ քաղաքի զվարճանքների այգում շաբաթ օրը՝ Color Play Asia տոնակատարության ընթացքում, երբ գունավոր փոշի են ցանում հավաքվածների վրա: Ենթադրաբար փոշին բռնկվել է առայժմ անհայտ պատճառներով, ինչի արդյունքում հարյուրավոր մարդիկ այրվածքներ են ստացել: Այնուհետեւ որոտացել է պայթյունը:

Հայերեն Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար