Արամ Աթեշյանը նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու համար դիմել է Ստամբուլի նահանգապետարան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու դիմում է ներկայացրել Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրութան մեջ:

Պատրիարքարանից հայտնել են, որ Արամ արքեպիսկոպոսը, «նկատի ունենալով համայնքի անդամների փափագը», ներկայացրել է դիմում նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ համաձայն Պոլսի հայ համայնքի ունեցած սովորույթների և կանոնների:Ստամբուլի նահանգապետարան այցելության ժամանակ Աթեշյանին ուղեկցել է արժանապատիվ Տեր Շիրվան քահանա Միրզոյանը:

Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008 թվականից տառապում է անբուժելի` Ալցհեյմերի հիվանդությամբ և անգիտակից վիճակում գտնվում է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում: Նա բժիշկների մշտական խնամքի ներքո է` անկողնային վիճակում:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա