Քաղաքականություն

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջը եկեղեցապատկան բոլոր կալվածքների վերադարձի առաջին քայլն է. Արամ Ա կաթողիկոս

2 րոպեի ընթերցում

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջը եկեղեցապատկան բոլոր կալվածքների վերադարձի առաջին քայլն է. Արամ Ա կաթողիկոս

ԱՆԹԻԼԻԱՍ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանում կայացած միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության խնդրին եւ հետեւանքների վերացմանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը խոսել է Սիսի կաթողիկոարանի վերադարձի պահանջի մասին եւ շեշտել, որ կաթողիկոսության կողմից Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացվելիք նպատակը հստակ է եւ անբեկանելի: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Անթիլիասի մամլո դիվանից, կաթողիկոսն ասել է, որ դատավարական ընթացքին առնչվող մոտեցումները պետք չէ շփոթել դատի նպատակի հետ: «Այս նպատակն իրագործելու համար սկզբունքային երկու մոտեցում կա` կաթողիկոսարանի կալվածքի վերադարձը եւ կաթողիկոսարանից ներս կրոնական արարողություն կատարելու իրավունքի վերհաստատում: Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջը մեր բոլոր եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքների պահանջի առաջին քայլն է»,-ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Քննարկմանը վեհափառը ներկայացրել է միջազգային իրավունքի մի շարք փաստաթղթղեր, որոնք վերաբերում են հատուցման հարցին: Վեհափառը ներկայացրել է Թուրքիայի Սահմանադրական դատարան հայցի վերաբերյալ մանրամասներ:

«Մեր դատը սովորական չէ, այն հող վերադարձնելու մասնավոր դատ չէ: Նկատի ունենալով Կիլիկիայի կաթողիկոսարանի կրոնական, ազգային եւ քաղաքական իմաստը եւ նրա ունեցած խորհրդանշական մեծ կարեւորությունը, մենք ցանկացանք այն նկատի առնել որպես առաջին հանգրվան մեր եկեղեցապատկան եւ ազգապատկան կալվածների վերադարձի պահանջին: Մեր մոտեցման մեջ ռազմավարական եւ մարտավարական տվյալները առավելագույն չափով սերտել է մասնագետներից կազմված հանձախումբը: Նրանք նաեւ ուսումնասիրել են առկա իրավական եւ քաղաքական խոչընդոտները»,- ասել է կաթողիկոսը` հավելելով, որ հավատում է` իրավական այս քայլը նոր ուժ պետք է հաղորդի հայոց պահանջատիրությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում