ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի դատարանը կառավարությանը պարտավորեցրել Է 754 մլն իեն (6,1 մլն դոլար) վճարել Օկինավա պրեֆեկտուրայի այն բնակիչներին, որոնք ապրում են Գինովան քաղաքի շրջանում գտնվող «Ֆուտեմա» ամերիկյան ավիաբազայի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The South China Morning Post-ը:
Փոխհատուցում կստանան 2,2 հազարից ավելի ճապոնացիներ: Նրանք ներկայացրել Էին հայցեր, որոնցում ասվել Էր, թե ուժեղ աղմուկի պատճառով ավիաբազայի հարեւանությամբ գտնվող շենքերի բնակիչները տառապում են սթրեսից եւ անքնությունից: Բացի այդ, ճապոնացիների խոսքով, իրենք վախենում են ավիավթարներից:
«Երբ ես լսում եմ ուղղաթիռների շարժիչի գվվոցը, հիշում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմը»,-պատմել Է տեղի բնակիչներից մեկը՝ Սոգի Գանահան:
Ինչպես նշում Է հրատարակությունը, ներկայում Տոկիոն եւ Վաշինգտոնը քննարկում են Օկինավա կղզու նվազ բնակեցված շրջան ավիաբազայի տեղափոխման հնարավորությունը: Բայց դրան դեմ Է պրեֆեկտուրայի նահանգապետը:
Լուսանկարը` Global Look