ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսի վրա փափուկ վայրԷջքի ապահովման համար տիեզերական ապարատի թռիչքային փորձարկումները, ապարատ, որը հայտնի Է որպես «թռչող ափսե», հունիսի 8-ին Հավայան կղզիներում ավարտվել են անհաջողությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության՝ NASA-ի ներկայացուցիչները:
Ինչպես նշվում Է, պարաշյուտը, որը պետք Է ապահովեր ապարատի փափուկ ջրԷջքը, գործել Է սխալ եւ բացվել Է ոչ ամբողջովին: Նման իրավիճակ Էր ստեղծվել «թռչող ափսեի» առաջին փորձարկման ընթացքում՝ 2014 թվականի հունիսի 28-ին: Այն ժամանակ նույնպես պարաշյուտը մինչեւ վերջ չԷր բացվել, ինչը թույլ չԷր տվել բավականաչափ մարել արագությունը: Այդ պատճառով ապարատն ուժեղ խփվել Է ջրի մակերեւույթին:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, թեստերն անցկացվել են NASA-ի մշակած ծրագրին համապատասխան, որի նպատակն Է 2035 թվականին օդաչուավոր տիեզերանավի արձակում դեպի Մարս՝ աստղանավորդների հետագա իջեցմամբ: