ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիեզերանավերը, արբանյակները եւ ամբողջ աշխարհի սպառողները հուլիսի լույս 1-ի գիշերը լրացուցիչ վայրկյան կմտցնեն իրենց ժամացույցների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին ՏԱՍՍ-ին պատմել Է Ռուսասատանի Ժամանակի եւ հաճախականության պետական ծառայության Գլխավոր չափագիտական կենտրոնի պետ Իգոր Բլինովը:
«Լրացուցիչ վայրկյան կստանան այն բոլոր օգտատերերը, որոնք օգտվում են ժամանակի ծառայությունից, ինչպես ռուսական, այնպես Էլ միջազգային. Թռիչքների կառավարման կենտրոնը, Միջազգային տիեզերակայանը, օդաչուավոր տիեզերանավերը, արբանյակները, գնացքները, ինքնաթիռները, կայարանները, բանկերը, բջջային ընկերությունները: Ավելի հեշտ Է թվարկել նրանց, ովքեր լրացուցիչ վայրկյան չեն ստանա»,- ասել Է Բլինովը:
Գործակալության զրուցակիցը հիշեցրել Է, որ աշխարհում օգտագործվում են ժամանակի երկու ստանդարտներ՝ աստղագիտական եւ ատոմային: «Այն պատճառով, որ Երկիր մոլորակը դանդաղեցնում Է իր պտույտը, տարաձայնություններ կան ժամանակի հաշվարկման աստղագիտական եւ ատոմային, որն օգտագործվում Է 1967 թվականից, համակարգերի միջեւ: Երբ տարբերությունը հասնում Է մեկ վայրկրանի, ատոմային համակարգը ճշգրտվում Է»,- պարզաբանել Է նա: