Թալինում վերաբացվեց գեղարվեստի հիմնանորոգված դպրոցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում միանգամից երկու մեծ միջոցառում է անցկացվում, որը համախմբել է քաղաքի և հարակից գյուղերի բնակչությանը: Ինչպես գյուղացիներն են շեշտում, ֆիզիկական ոչնչացումից փրկվել է գյուղի կրթական օջախներից մեկը` Թալինի մանկական գեղարվեստի դպրոցը: 35-ամյա դպրոցը հարյուրավոր սաներ է ունեցել, ովքեր ուսանել են քանդակագործություն, ասեղնագործություն, նկարչություն, կարպետագործություն և այլն: «Արմենպրես»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Արման Միքայելյանը շեշտում է, որ երկու տարի առաջ, երբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Թալին, դիմել է դպրոցը վերանորոգելու խնդրանքով. խնդրանքը չի մերժվել:

«Այժմ ունենք ամբողջովին վերանորոգված գեղեցիկ դպրոց, որը կնպաստի նրան, որ մեր աշակերտներն ավելի մեծ ոգևորությամբ կուսանեն: Ներկայում գեղարվեստի դպրոց է հաճախում 74 երեխա քաղաքից և հարակից գյուղերից: Վստահ եմ, որ սեպտեմբերին երեխաների թիվն ավելի շատ է լինելու»,-ասաց տնօրենը:

Դպրոցի վերանորոգման արժեքը կազմել է 104,4 մլն դրամ, որից համայնքի ներդրումը կազմել է շուրջ 11 միլիոն: Նախկին վեցի փոխարեն այժմ դպրոցն ունի 11 դասարան, որոնցից երեքը կիրառական արվեստի, ութը` գեղանկարչության:

Դպրոցի բակում կայացավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացում: Խաչքարի հեղինակ քանդակագործ Տարոն Մարտիրոսյանը շեշտում է, որ գաղափարն իրենն էր և դպրոցի սաներինը, ու համատեղ ուժերով են իրականացրել այն: Մարտիրոսյանը շեշտում է, որ այս կերպ իրենք հարգանքի տուրք են մատուցում 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակին, և ընդգծում, որ կատարվածը չի մոռացվել, և նոր սերունդը շարունակելու է դատապարտման և պահանջատիրության գաղափարախոսության պահպանումը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում