Թուրքիան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ. Արամ Առաջինի հարցազրույցը New York Times-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականի հետ զրուցել է Սիսի կաթողիկոսարանը հետ վերադարձնելու նպատակով Թուրքիայի դեմ ներկայացրած հայցի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա հայտնել է, որ դատական հայց ներկայացնելու մասին որոշում է կայացրել 30 իրավաբանի, այդ թվում և Թուրքիայից մասնագետների հետ խորհրդակցելուց հետո:

Ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ է եկեղեցու դերը` Արամ Ա կաթողիկոսը նշել է. «Կարծում եմ, որ հարյուր տարի անց արդեն վաղուց ժամանակն է, որ մենք շեշտը դնենք փոխհատուցման վրա»:

«Սա առաջին իրավական քայլն է: Դրան կհաջորդեն մեր պահանջները` վերադարձնելու բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան հողերը և, ի վերջո, անհատական սեփականությունները: Մենք պետք է առաջ գնանք քայլ առ քայլ»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Նա տեղկացրել է, որ Թուրքիայի սահմանադրական դատարանը դեռևս որևէ պատասխան չի տվել իրենց ներկայացրած հայցադիմումին, և գուցե դատավորներն այն պարզապես անտեսել են: Այդուհադերձ թուրքական Քոզանի (Սիս) քաղաքապետ Մուսա Օզթուրքը հայկական կողմի ներկայացրած դիմումին անմիջապես արձագանքել էր` նշելով. «Անգամ մի փոքր հողակտոր չի տրվի որևէ մեկին»:

Արամ Ա կաթողիկոսը, ով երբեք չի այցելել Սիսի կաթողիկոսարանի տարածք, նշել է, որ մտավախություն ունի, թե թուրքական իշխանությունները իրենց գործողություններով վերացրել են այդտեղից հայկական ինքնության հետքը: Նա նաև հայտնել է, որ իրենց դիրքորոշումը դատական գործընթացում հակառակ է քրիստոնեական արժեքներից մեկին` ներողամտությանը: «Ներողամտությունը գալիս է, երբ կա խոստովանանք, զղջում, մեղքի ընդունում: Հաշտեցումը մեր համամարդկային արժեքների և հավատի մի մասն է, բայց նախ և առաջ Թուրքիան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Եկեղեցու առաջատար փաստաբան Փայամ Ախավանը, ով ևս տվյալ գործում ներգրավված իրավաբաններից է, ամերիկյան պարբերականի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ թուրքական դատարանի կողմից մերժում ստանալու դեպքում հայցը տեղափոխելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Մենք սեփականության պահանջ ենք ներկայացրել: մենք չենք խնդրում, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Մեր պահանջը շատ պրագմատիկ է»,- նշել է նա:

Հայերեն English Русский

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ