Հայ ժողովրդի հետ կատարվածը ցեղասպանություն էր իր նպատակով ու մեթոդներով. Արամ Ա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե նույնիսկ «ցեղասպանություն» բառը միջազգային օրենքի բառամթերքի մաս չէր կազմում 1915-ին, այն, ինչ պատահել է հայ ժողովրդի հետ Օսմանյան թուրք կառավարության կողմից, ցեղասպանություն էր իր նպատակով և իր մեթոդներով, այլ խոսքով՝ ոճիր ընդդեմ մարդկության: Այս մասին նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Վաշինգտոնի մայր տաճարում, որտեղ ներկա են գտնվել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և նրանց հետ միջկրոնական աղոթքի հավաքված երկու հազարից ավելի մասնակիցներ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Շարունակելով իր խոսքը՝ Նորին Սրբությունը հայտնել է, որ հարյուրամյակը երեք բառով կարելի է բնորոշել՝ հիշել, հիշեցնել և պահանջել. «Մենք հիշեցինք մեր մեկ ու կես միլիոն նահատակներին ու միշտ պիտի հիշենք, որովհետև նրանք մեր ամենօրյա պայքարի ու ձգտումների մասն են կազմում»: Ապա նշել է, որ նահատակներին հիշել՝ նշանակում է աշխարհին հիշեցնել նրանց կտակը: Ցեղասպանություն է կատարվել մեր ժողովրդի դեմ: Կաթողիկոսի խոսքով՝ միջազգային օրենքի համաձայն՝ ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ, հետևաբար մարդկութունը չի կարող անտարբեր մնալ այս ոճրի նկատմամբ:

Իր խոսքի վերջում Նորին Սրբությունը, շեշտը դնելով պահանջատիրության վրա, նշել է. «Անարդարություն է իրագործվել մեր ժողովրդի դեմ: Հայ ժողովուրդն իր իրավունքներն է պահանջում: Արդարությունը աստվածատուր իրավունք է, մարդիկ չեն կարող ուրիշների իրավունքները խլել: Մեկ ու կես միլիոն հայի արյուն է թափվել, մեր ժողովրդի կալվածքները բռագրավվել են: Ոչ միայն ցեղասպանության ճանաչում ենք պահանջում, այլ նաև հատուցում: Ներումը քրիստոնեական հավատքի մաս է կազմում, սակայն ներում կշնորհվի, երբ Թուրքիան ընդունի ճշմարտությունը, և այս ձևով երկու ժողովուրդների հաշտության առաջնորդող ճամփան կբացվի»:

Ներկա գտնվողները հոտնկայս ծափողջույններով են գնահատել Հայրապետի խոսքը:

Արարողությանը ներկա են եղել նաև սենատորներ, Կոնգրեսի անդամներ, եկեղեցական ներկայացուցիչներ և Միացյալ Նահանգների զանազան շրջաններից եկած հայորդիներ:

Վեհափառ Հայրապետի ամբողջական պատգամն անգլերեն

Հայերեն English Русский

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը․ Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել