Միջազգային

Քեյթն ու Ուիլյամը Քեմբրիջի արքայադստերը կոչել են ի պատիվ պապիկի ու տատիկների

2 րոպեի ընթերցում

Քեյթն ու Ուիլյամը Քեմբրիջի արքայադստերը կոչել են ի պատիվ պապիկի ու տատիկների

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Ուիլյամն ու իր կինը` դսքուհի Քեյթը, իրենց նորածին աղջկան անվանակոչել են Շառլոտ Էլիզաբեթ Դիանա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Daily Mail-ը, Քեմբրիջի արքայադստեր անունը դրվել է ի պատիվ իր պապիկի, տատիկի և մեծ տատիկի:Երեխան հայտնի կլինի որպես արքայադուստր Շառլոտ: Շառլոտ անունը Չարլզ անվան իգական ձևն է, Էլիզաբեթ ու Դիանա անուններն էլ դրվել են` ի պատիվ Շառլոտի հայրիկի տատիկի ու մայրիկի:

Երեխան ծնվել է մայիսի 2-ին, ինչի վերաբերյալ Քենսինգտոնյան պալատը պաշտոնական հաղորդագրություն է տարածել: Շառլոտ Էլիզաբեթ Դիանան Քեյթի և Ուիլյամի երկրորդ երեխան է, առաջնեկը 2-ամյա Ջորջն է:

Արքայազն Ուիլյամի տիկնոջ ծննդաբերության ժամկետը, աղբյուրների խոսքով, լրացել էր դեռ ապրիլի 23-ին: Բժիշկները առաջարկել էին, որ մինչ ծննդաբերությունն արհեստականորեն խթանելը, սպասել մինչեւ երկու շաբաթ, սակայն, որպես կանոն, սպասման ժամկետը չի գերազանցում մեկ շաբաթը:

Բրիտանական Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ արքայազն Չարլզը մի քանի անգամ տարբեր առիթներով ցանկություն է հայտնել, որ երեխան աղջիկ լինի: Բոլորովին վերջերս նա կրկին հայտնել է իր այդ ցանկության մասին Ուելսի գվարդիականների հետ հանդիպման ժամանակ:

Հանրությունը լայն քննարկումներ է ծավալվել արքայական երեխայի հավանական անվան շուրջ: Հարցումներ իրականացնող բրիտանական YouGov կազմակերպությունը նշում է, որ բրիտանացիների 12 տոկոսը ցանկանում է, որ նա կոչվի արքայադուստր Դիանայի անունով, եթե երեխան աղջիկ ծնվի: Լայնորեն խոսվում է նաև Ալիս և Շառլոտ անունների մասին, հայտնում է People ամսագիրը:

Լուսանկարը` PA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում