Միջազգային

Նյու Յորքում չվող թռչունների համար կանջատեն լույսը

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում չվող թռչունների համար կանջատեն լույսը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի նահանգը կսահմանափակի նահանգի իշխանությունների վերահսկմանը ենթակա շենքերի լուսավորումը թռչունների սեզոնային չուի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Վառ լուսավորված շենքերը, ինչպես ենթադրվում Է, գրավում են թռչուններին, եւ նրանք խփվում են ապակիներին:

Համարվում Է, որ գարնանը եւ աշնանը չվող թռչունները չուի իրենց ուղիները որոշում են՝ կողմնորոշվելով աստղերով: Սակայն արհեստական վառ լուսավորումը թռչուններին գցում Է մոլորության մեջ: Հաճախ դրանք կտրուկ փոխում են ընթացքը եւ թռչում դեպի լուսարձակող բարձրաբերձ շենքերը, աշտարակները, փարոսները:

Գիտնականների տվյալներով՝ ԱՄՆ-ում ամեն տարի շուրջ մեկ միլիարդ թռչուն Է սատկում, որոնք դառնում են նման լուսային ծուղակների զոհը:

Նյու Յորքի նահանգի ղեկավար Էնդրյու Քուոմոն հայտարարել Է, որ թռչունների չուի սեզոնների ընթացքում դեկորատիվ լուսավորումը կանջատվի ժամը 23:00-ից մինչեւ արեւածագ:

Լուսանկարը` telegraf.com.ua

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում