Ամերիկայում հայտնի մարզիկները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ամերիկայում հայտնի մենապայքարային ոճի մարզիկներ Ռենդի Քութուրը և Քուինթոն Ջեսոնը կոչ են արել ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով Լոս Անջելեսի ARMENIAN BD կայքը,ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների կազմակերպած «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» նախաձեռնության շրջանակում իրենց ոլորտում մեծ հաջողությունների հասած ԱՄՆ մի քանի մարզիկներ դիմել են հանրությանը և կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը: Մեկ միլիոնից ավելի մարդ է սպանվել: Շատ ցավալի է, որ որևէ ռասա, որևէ ազգ կարող է նման ցավ ապրել: Մտածենք այն բոլոր մարդկանց մասին, ովքեր 100 տարի անց շարունակում են սգալ իրենց հայրենակիցների մահը: Ցանկանում եմ, որ բոլորն իրենց աջակցությունը ցույց տան հայ համայնքին և ճանաչեն եղելությունը որպես ցեղասպանություն: 1915 թվականի ապրիլի 24: Կարծում եմ` մարդիկ պետք է հիշեն այս օրը»,- տեսաուղերձում նշել է խառը մարտերի չեմպիոն Քուինթոն Ջեսոնը:

Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով է հանդես եկել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ, Օիլիմպիական խաղերի մասնակից, Պանամերիկյան խաղերի 1991 թվականի հաղթող Ռենդի Քութուրը:

Նախաձեռնությունը հովանավորում է Միացյալ Նհանագներում գործող ArmenianBD.com բիզնես կենտրոնը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա