Միջազգային

Ճապոնիայում ավելի ու ավելի շատ մարդիկ են մեռնում բոլորի կողմից մոռացված եւ լիակատար մենության մեջ

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում ավելի ու ավելի շատ մարդիկ են մեռնում բոլորի կողմից մոռացված եւ լիակատար մենության մեջ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի բնակչությունը սրընթաց կերպով ծերանում Է: Դրա հետեւանքներից մեկն այն Է, որ ավելի ու ավելի մեծ թվով տարեց մարդիկ են մեռնում աննկատ, բոլորի կողմից մոռացված եւ լիակատար մենության մեջ: Զարմանալի չԷ, որ երկրում հայտնվել են ծառայություններ, որոնք հավաքում են հանգուցյալ մենակյացների բնակարանները: Նրանց անուրախ, բայց, ավաղ, անհրաժեշտ աշխատանքը ցուցադրված Է «Լենտա.ռու»-ի ֆոտոպատկերասրահում:

Ճապոնիայում ավելի քան հինգ միլիոն զառամյալ Է ապրում մենության մեջ: Ամեն տարի այն տների թիվը, ուր այցելել Է մահը, բայց չեն այցելել սգացող հարազատները, աճում Է: Լուսանկարում Հիրոտսուգու Մասուդան Է՝ աշխատող, որի պարտականությունների մեջ Է մտնում ոչ միայն հնոտիից ննջեցյալի բնակարանի մաքրումը, այլեւ տան տհաճ հոտերի վերացումը, խնկարկումը եւ ծաղիկների դասավորումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում