Թոմաս Էդիսոնը փորձել Է հեռախոս ստեղծել մեռյալների հետ հաղորդակցվելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոմաս Էդիսոնը փորձել Է սարք ստեղծել հանգուցյալների հետ խոսելու համար: Այս մասին Է վկայում գյուտարարի հուշագրությունների ֆրանսերեն թարգմանության քիչ հայտնի գլուխը, որը հրապարակվել Է մարտի 5-ին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:

Ամերիկացի ինքնուս գյուտարարը, որն առավել հայտնի Է իր ձայնագրանցիչի եւ շիկացման լամպի նոր կառուցվածքի շնորհիվ, նաեւ ցանկացել Է ստեղծել «հոգեխոս» մեռյալների հետ հաղորդակցման համար: Նման սարք ստեղծելու փորձերի մասին Էդիսոնը պատմել Է իր նոթերի (Diary and Sundry Observations) վերջին գլխում, որոնք հրապարակվել են հետմահու (1948 թվականին):

Սակայն նոթերի անգլալեզու հրատարակություններում Էդիսոնի անդրաշխարհային գիտափորձերի մասին եզրափակիչ գլուխը հանված Է: Այն պահպանվել Է 1949 թվականի ֆրանսիական հրատարակությունում եւ այնտեղից փոխադրվել Է գյուտարարի մասին պատմող նոր գիրք, որը 2015 թվականի մարտի սկզբին ներկայացվել Է Ֆրանսիայում:

Պարզվում Է՝ 1870 թվականի վերջին Էդիսոնը փորձել Է հորինել «հոգեխոս», որն ուժեղացնում Է նրա հնչյունագրիչների (գրամոֆոնների նախատիպերի) ձայնային ազդանշանները: Դեռ ավելին, նա իր գործընկերոջ (ինժեներ Ուիլյամ Ուոլտեր Դինուիդիի) հետ պայմանագիր Է կնքել այն մասին, որ իրենցից առաջինը մեռնողը կփորձի երկրորդին ուղերձ հղել այն աշխարհից: Էդիսոնը համոզված Էր ոչ միայն ուրվականների գոյության, այլեւ նրանց զրուցասիրության հարցում եւ հույս ուներ լսելի դարձնել մեռյալների ձայնը, նշել Է նոթերի հրատարակիչ Ֆիլիպ Բոդուենը:

Հայերեն English Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն