Միջազգային

Ամերիկացիների համար վերացրել են հավանյան սիգարների արգելքը

1 րոպեի ընթերցում

Ամերիկացիների համար վերացրել են հավանյան սիգարների արգելքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայում սկսվում Է հավանյան սիգարների ամենամյա փառատոնը: Այս տարի ԱՄՆ-ից ժամանած այցելուներին ավելի քան կես դարի ընթացքում առաջին անգամ թույլատրված Է հռչակավոր սիգարներ տանել տուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նոր կանոնները, որոք սահմանվել են ամերիկա-կուբայական հարաբերությունների ջերմացման ֆոնին, ԱՄՆ-ի քաղաքացիներին թույլատրում են ուղեբեռով հայրենիք տանել մինչեւ 100 դոլար գումարի ծխախոտի արտադրանք:

Հավանյան սիգարները, որոնք լավագույնն են համարվում աշխարհում, Կուբայում Կոմունիստական կուսակցության՝ իշխանության գլուխ անցնելուց հետո արգելվեցին Միացյալ Նահանգներում:

Կուբայական սիգարներ արտադրողներն ասում են, որ եթե առեւտրական բռնարգելքը վերացվի, իրենք կարող են զբաղեցնել ԱՄՆ-ի ծխախոտի շուկայի վիթխարի սեգմենտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում