Միջազգային

Երկրի վրա 100 տոննա զանգվածով տիեզերական աղբի «անձրեւ» Է տեղացել. NASA

2 րոպեի ընթերցում

Երկրի վրա 100 տոննա զանգվածով տիեզերական աղբի «անձրեւ» Է տեղացել. NASA

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարի շարքից դուրս եկած ավելի քան 600 արբանյակներ, հրթիռների բանեցված աստիճաններ եւ տիեզերական ապարատների այլ բեկորներ են լիովին կամ մասնակի այրվել մթնոլորտի խիտ շերտերում՝ դեպի Երկիր հետադարձ ճանապարհին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ամերիկյան Space News շաբաթահանդեսին, այս տվյալները NASA-ն ներկայացրել Է ՄԱԿ-ի Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման կոմիտեին, որը քննարկել Է «տիեզերական աղբի մաքրման» հիմնախնդիրը:

Մասնագետների գնահատումներով՝ անցյալ տարի «տիեզերքից աղբային անձրեւը» սովորականից ավելի ուժեղ Է եղել Արեգակի բարձր ակտիվության պատճառով, որը բարձրացրել Է Երկրի մթնոլորտի սահմանը եւ հարկադրել Է դեպի մոլորակի մակերեւույթ սլանալու ցածր ուղեծրերում մնացած տիեզերական հնոտիի մի մասը: Ամերիկացի փորձագետները կարծում են, որ «մետաղական տեղումների» ընդհանուր զանգվածը գերազանցել Է 100 տոննան: Հնարավոր չԷ պարզել՝ արդյոք շատ բեկորներ են հասել Երկիր՝ չվնասվելով մթնոլորտի խիտ շերտերով անցնելիս, բայց փոխարենը հայտնի Է, որ մարդկանցից ոչ ոք դրանից չի տուժել:

NASA-ի աշխատակիցներն ասում են, որ դրանից հետո տիեզերքը փոքր-ինչ մաքրվել Է: Նրանց խոսքով՝ 10 սանտիմետրից ոչ փոքր չափով առարկաների քանակը, որոնք մտնում են տիեզերական աղբի կատալոգի մեջ, նվազել Է: Միեւնույն ժամանակ իրենց դարն ապրած արբանյակների եւ տանող հրթիռների բեկորների ընդհանուր զանգվածը, որոնք պտտվում են ուղեծրում, վերջին 10 տարում 5 հազար տոննայից աճել Է մինչեւ 6,7 հազար տոննա:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, մասնագետներն այժմ առաջարկում են ընդանուր տիեզերական տան մաքրման տարբեր եղանակներ՝ ընդհուպ մինչեւ ամենաԷկզոտիկը՝ հատուկ ուղեծրային «փոշեկուլների» ստեղծումը: Միեւնույն ժամանակ բոլորն Էլ համակարծիք են, որ գլխավորը բոլոր երկրների կողմից տիեզերական ապարատների օգտագործման կանոնների խստիվ կատարումն Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում