Միջազգային

Հոնկոնգի նահանգապետը բնակիչներին կոչ Է արել օրինակ վերցնել ոչխարներից

1 րոպեի ընթերցում

Հոնկոնգի նահանգապետը բնակիչներին կոչ Է արել օրինակ վերցնել ոչխարներից

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Լյան Չժենինը շրջանի բնակիչներին կոչ Է արել օրինակ վերցնել չինական օրացույցով Ամանորի խորհրդանիշից՝ Ոչխարից, որին ընդունված Է համարել հեզ եւ համակերպվող կենդանի, որը հաշտ ապրում Է մեծ խմբերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսնային օրացույցով Ամանորի առթիվ հրապարակած ուղերձում նահանգապետը հայտարարել Է, թե անցած տարին մթագնվեց հակամարտություններով՝ նկատի ունենալով հանուն ժողովրդավարության անցկացված ակցիաները, որոնք մի քանի շաբաթ կաթվածահար Էին արել քաղաքը:

Ուշագրավ Է, որ բողոքի ակցիաների ընթացքում վարչակազմի ղեկավարին հաճախ պատկերում Էին գայլի՝ ոչխարների երդվյալ թշնամու տեսքով՝ ցուցարարների պահանջները կատարելուց նրա հարաժարվելու համար, որոնք ձգտում Էին հասնել Հոնկոնգում լիարժեք ընտրությունների անցկացման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում