Միջազգային

Չելյաբինսկի բնակիչները քաղաքի երկնքում երեք արեւ են տեսել

1 րոպեի ընթերցում

Չելյաբինսկի բնակիչները քաղաքի երկնքում երեք արեւ են տեսել

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չելյաբինսկի բնակիչները փետրվարի 17-ին քաղաքի երկնքում երեք արեւ են տեսել. նրանք դարձել են հազվագույտ օպտիկական երեւույթի՝ հալոյի վկաները, որը կարելի Է տեսնել ցուրտ ու պարզ եղանակի ժամանակ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ուրալում ցրտել Է մինչեւ 23 – 25 աստիճան: Օդում գոյացել են սառցե ոչ մեծ վեցանիստ բյուրեղիկներ, որոնք հնարավոր չԷ տեսնել անզեն աչքով: Դրանց միջով բեկվում են արեւի ճառագայթները, ինչի հետեւանքով ստեղծվում Է հալոյի օպտիկական Էֆեկտը»,- պատմել Է Սվերդլովսկի մարզի գլխավոր օդերեւութաբան Գալինա Շեպորենկոն:

Օդերեւութաբանի խոսքով՝ հալոն ձմռանը կարող Է հայտնվել մի քանի անգամ, բայց այդ երեւույթը կանխատեսելը դյուրին չԷ:

Սոցցանցերի օգտատերերը զետեղել են չելյաբինսկյան հալոյի լուսանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում