Միջազգային

The Economist-ի ծաղրանկարիչը շփոթել է Ուկրաինայի և Բելառուսի նախագահներին

1 րոպեի ընթերցում

The Economist-ի ծաղրանկարիչը շփոթել է Ուկրաինայի և Բելառուսի նախագահներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Economist-ի ծաղրանկարիչը «Նորմանդական քառյակի» Մինսկում կայացած բանակցություններին նվիրված ծաղրանկարում շփոթել է Ուկրաինայի և Բելառուսի նախագահներ Պյոտր Պորոշենկոյին և Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն, The Economist-ի այս շաբաթվա համարի նկարում պատկերված են բանակցող կողմերը Վլադիմիր Պուտինը, Ֆրանսուա Օլանդը, Անգելա Մերկելը, և մի մարդ, ով շատ նման է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Նրա գլխարկի վրա գրված է` «Ուկրաինա»: Իրականում Մինսկում կայացած հանդիպման մասնակիցների չորրորդ կողմը եղել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Լուկաշենկոն բանակցություններին չի մասնակցել, սակայն Մինսկում հանդիպել է չորս երկրների առաջնորդների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում