Մարզային

Երևան-Աշտարակ ճանապարհին շրջված «ԲՄՎ»-ն վնասել է մոտակա գազատարը

1 րոպեի ընթերցում

Երևան-Աշտարակ ճանապարհին շրջված «ԲՄՎ»-ն վնասել է մոտակա գազատարը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 8-ին` ժամը 15.06-ին, ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածում՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 71 ZZ 111 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել՝ վնասելով մոտակա գազատար խողովակը. արտահոսք չկա: Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել քարշակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում