Միջազգային

NASA-ում հավաստել են Եվրոպայում կյանքի որոնման պլանները

1 րոպեի ընթերցում

NASA-ում հավաստել են Եվրոպայում կյանքի որոնման պլանները

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն պատրաստվում Է նոր առաքելություն ուղարկել Եվրոպա՝ Յուպիտերի արբանյակ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է New Scientist-ը՝ վկայակոչելով գործակալության 2016 թվականի բյուջեի նախագիծը:

Յուպիտերի արբանյակը համարվում Է ամենահեռանկարային թեկնածուներից մեկը կյանքի հայտնաբերման համար: Դա հասկանալի Է դարձել այն բանից հետո, երբ 1990-ական թվականների կեսերին Galileo տիեզերական ապարատը ցույց տվեց, որ Եվրոպայի սառցակեղեւի տակ կարող Է թաքնված լինել աղի ջրով օվկիանոս: Վերջերս հայտնի Է դարձել, որ այդ ջրավազանը կարող Է կապ ունենալ արբանյակի նոսր մթնոլորտի հետ:

Սպասվում Է, որ NASA-ն գործընկերների հետ կստեղծի զոնդ, որը կգտնվի Յուպիտերի, իսկ այնուհետեւ՝ Եվրոպայի ուղեծրում, բայց վայրԷջք չի կատարի բուն արբանյակի վրա: Դա կապված Է այն բանի հետ, որ գործակալությունը զգուշանում Է ինտենսիվ տիեզերական ճառագայթումից, որը կարող Է վտանգավոր լինել ապարատի համար:

Զոնդը պլանավորվում Է արձակել 2020 թվականի երկրորդ կեսին: Ընդամենը ծրագրի համար NASA-ն հինգ տարվա ընթացքում պատրաստվում Է տրամադրել 255 միլիոն դոլար: Ավելի վաղ գործակալությունն արդեն ստացել Է հարյուր միլիոն դոլար, իսկ 2016 թվականին կստանա եւս 30 միլիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում