Սևանի ԲԿ-ի շտապօգնության մեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 23-ին` ժամը 01.09-ին, տեղեկատվություն է ստացվել, որ շտապօգնության «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում արգելափակվել է ձնակույտում (հիվանդ չի տեղափոխում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՋՋ ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարները քաղաքային այգու մոտակայքում արգելափակումից դուրս են բերել Սևանի ԲԿ-ին պատկանող շտապօգնության ավտոմեքենան:

Հայերեն