Արամ Ա. Կաթողիկոսն ընդունել է Բերիո թեմի և Հալեպի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հունվարի 22-ին իր գրասենյակում ընդունել է Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանին և Հալեպի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ գերապայծառ Տ. Պետրոս Արք. Միրիաթյանին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում լայնորեն քննարկվել են սիրիահայության դիմագրաված դժվարություններն ու մտագոհությունները: Հոգևոր հայրերը Վեհափառ Հայրապետին զեկուցել են վերջին ամիսների ընթացքում Շտապ օգնության մարմնի կատարած աշխատանքների մասին:

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել հոգևոր առաջնորդների և համայնքային պատասխանատուների կողմից կատարվող միասնական աշխատանքը և նրանց հարատև ու նվիրված ճիգերն՝ օգտակար լինելու մեր ժողովրդի կարիքավոր զավակներին: Նորին Սրբությունը հանձնարարել է հրապարակային զեկույց ներկայացնել Շտապ օգնության մարմնի կատարած աշխատանքների մասին:

Արամ Ա. Կաթողիկոսն ուրախությամբ հայտնել է, որ շարունակվող անապահով պայմաններին հակառակ` ազգային եկեղեցական կյանքն աշխույժ ու կազմակերպված է: Նա հիշեցրել է հոգևոր հայրերին, որ Սիրիայի մեր պատմական գաղութի վերակազմակերպումը համահայկական ու հրամայական անհրաժեշտություն է: Նա նշել է, որ պետք է կառչած մնալ մեր գաղութին, և վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ամբողջական զորակացույթունը սիրիահայությանը:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո