Միջազգային

Որսագողերին բռնելու են արբանյակային ցանցով

1 րոպեի ընթերցում

Որսագողերին բռնելու են արբանյակային ցանցով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները հեղաշրջիչ տեխնոլոգիա են մշակել անօրինական ձկնորսության դեմ պայքարելու համար, որը տարեկան 20 մլրդ դոլար է բերում որսագողերին ամբողջ աշխարհում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նոր տեխնոլոգիան արբանյակներ եւ մշտական դիտարկմամբ կապի այլ տեխնոլոգիաներ է կիրառում նավերի նկատմամբ, ինչը թույլ է տալիս ծրագրին՝ տագնապ հնչեցնել ամեն անգամ, երբ այն կասկածելի ակտիվություն է գրանցում:

Համակարգը նավի անձնակազմի վարքագծի վերաբերյալ եզրակացություններ է անում ըստ եղանակային պայմանների եւ ձկների վտառների կուտակումների:

Չիլին եւ Պալաուն դարձել են առաջին պետությունները, որոնք համաձայնել են ներդնել համակարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում