Միջազգային

Շվեյցարիայում հայտնաբերվել են անտիկ աշխարհի ավելի քան 5 հազար գողացված իրեր

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայում հայտնաբերվել են անտիկ աշխարհի ավելի քան 5 հազար գողացված իրեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ոստիկանությունը Շվեյցարիայում հայտնաբերել Է անտիկ աշխարհի խոշոր խմբաքանակի գողացված իրեր՝ շուրջ 45 միլիոն եվրո արժողությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին հաղորդել Agence France-Presse-ը:

Գործողության ընթացքում Շվեյցարիայի Բազել քաղաքում Իտալիայի ոստիկանության աշխատակիցներն ընդհանուր առմամբ առգրավել են 5461 ցուցանմուշ: Բոլոր իրերը, որոնք թվագրված են մեր թվականությունից առաջ VII դարից մինչեւ մեր թվականության III դարը, հայտնաբերվել են Իտալիայի տարածքում կատարված հնագիտական պեղումների ժամանակ:

Գործողությունն իրականացվել Է արվեստի իրերի իտալացի վաճառորդ Ջանֆրանկո Բեչինայի նկատմամբ հետաքննության շրջանակներում, որը նաեւ պատկերասրահ ունի Շվեյցարիայում: Բեչինան մտադրվել Էր իրերը կեղծ փաստաթղթերով վաճառել գնորդների Անգլիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից եւ Ավստրալիայից: Բեչինան եւ նրա կինը ձերբակալվել են Շվեյցարիայի տարածքում:

Ինչպես հայտարարել Է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին, դա ամենախոշոր գտածոն Է երկրի պատմության մեջ: Բոլոր առգրավված իրերը, որոնք ներառում են սկահակներ, զարդեր, որմնանկարներ եւ բրոնզե արձաններ, նախարարի խոսքով՝ «կվերադարձվեն այնտեց, որտեղ գտնվել են»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում