1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 26-ին` ժամը 05.00-ին, Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վրաերթը կատարած անձի ինքնությունը, ավտոմեքենան` «Ֆորդ Տրանզիտ»: Վարորդը բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: