Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հետևում է Քեսաբում տիրող իրավիճակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբի վերաբերյալ շրջանառվող լուրերից անմիջապես հետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը կապ է հաստատել շրջանի պատասխանատու մարմինների հետ:

Սյս մասին«Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Քեսաբի շրջանի պատասխանատուները վստահեցրել են Նորին Սրբությանը, որ Քեսաբի մասին վերջին ժամերին լրատվամիջոցների տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և հաստատել են, որ շրջանում հանդարտ իրավիճակ է տիրում:

Նրանք միաժամանակ հայտնել են, թե սահմանի թրքական կողմում զինյալների շարժումներ են նշմարվել:

Նկատի ունենալով, որ շրջանառվող սխալ լուրերը նաև մտահոգություն են պատճառել Քեսաբի բնակիչներին, պատասխանատու մարմիններն աշխատանք են տանում հանդարտացնելու կացությունը և կասեցնելու ստեղծված անտեղի խուճապը:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել Քեսաբի պատասխանատու մարմիններին` նրանց կատարած աչալուրջ աշխատանքի համար:

Նորին Սրբությունը նաև կապ է հաստատել Բերիո հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանի հետ՝ քննարկելով Քեսաբի անցուդարձերը, ապա հայրապետական օրհնություն է փոխանցել սիրիահայությանը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում քեսաբահայ Կարո Մանճիկյանը նշել էր, որ Քեսաբում մտահոգիչ որևէ դեպք տեղի չի ունեցել, սակայն ապահովության համարիրենքփոքրերին և տարեցներին տեղափոխել ենԼաթաքիա: Նա նաև նշել էր, որ քեսաբցիները լավ պաշտպանված են սիրիական բանակի կողմից:

Մինչ այդ լուրեր էին տարածվել, որ ապահովական վիճակն անկայուն է և Քեսաբին հարձակման վտանգ է սպառնում:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո