Միջազգային

Օբաման հոլիվուդյան դերասանին շփոթել Է մարզիկի հետ

1 րոպեի ընթերցում

Օբաման հոլիվուդյան դերասանին շփոթել Է մարզիկի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբամայի սխալը, որը շփոթել է դերասան Ջեյմս Ֆրանկոյի եւ ամերիկյան ֆուտբոլի խաղացող Ջեյմս Ֆլակոյի անունները, գրավել է զանգվածային լրատվամիջոցների եւ սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Բարաք Օբամայի սերը սպորտի նկատմամբ դեկտեմբերի19-ին անհարմար կացության մեջ Է դրել նրան, երբ նա ոչ միտումնավոր միավորել ու մի ամբողջություն Է դարձրել հոլիվուդյան դերասանի եւ Ֆուտբոլի ազգային լիգայի քվոթերբեկի անունները»,- հաղորդել է NBC ալիքը:

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսի ժամանակ՝ Օբաման հիշատակել է «Հարցազրույց» կատակերգական ֆիլմը, որտեղ խոսքը վերաբերում Է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ մահափորձին:

«Ես կարծում եմ՝ դա մեզ թույլ տվեց որոշ հետաքրքրական բաներ իմանալ ԿԺԴՀ-ի մասին՝ այն, որ այդ երկիրը որոշել Է լիամասշտաբ գրոհ ձեռնարկել կինոստուդիայի վրա՝ Սեթ Ռոգենի եւ Ջեյմս Ֆլակոյի մասնակցությամբ երգիծական ֆիլմի պատճառով»,- հայտարարել Է նա:

Ֆուտբոլիստ Ջո Ֆլակոն անձամբ Է նախագահի ուշադրությունը հրավիրել սխալի վրա՝ Twitter-ում դիմելով նրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում